ԶԼՄ-ների համաձայն, թալիբները վերահսկողություն են հաստատել աֆղանական շրջաններից մեկում

90

Անվտանգության աշխատակիցների հետ բախումների արդյունքում «Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայինները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի Գոր նահանգի Տուլակ շրջանում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է TOLOnews հեռուստաալիքը ՝ վկայակոչելով նահանգի երկու աղբյուրներ:

Աղբյուրի համաձյան՝ զինյալների ու ուժայինների բախումները տեղի են ունեցել ուրբաթ երեկոյան: Շրջանի նահանգապետը տեղեկացրել է, որ արմատականների հետ մարտերի արդյունքում զոհվել է անվտանգության 20 աշխատակից, ևս 20-ը վիրավորվել է: Բացի դրանից, թալիբները գերի են վերցրել 10 ուժայինների:

Նահանգապետը չի հաստատել այն տեղեկությունները, որ գրոհայինները վերահսկողություն են հաստատել տարածքում: