Եվրո-2020. Իտալիան ջախջախեց Թուրքիային

73

Աղբյուր՝ footballam.com

Եվրո-2020-ի շրջանակում, A խմբում միմյանց հանդիպեցին Թուրքիայի և Իտալիայի հավաքականները (0-3)։

Մրցաշարի բացման խաղում, իտալացիները վերահսկում էին հանդիպման ընթացքը։ Եթե առաջին խաղակեսում, Ռոբերտո Մանչինիի թիմը չկարողացավ գրավել Չակիրի դարպասը, ապա երկրորդ խաղակեսում «Սկուադրա աձուրան» երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

53-րդ րոպեին Մերիհ Դեմիրալն ինքնագոլի հեղինակ դարձավ։ 66-րդ րոպեին Սպինացոլայի փոխանցումը գոլի վերածեց Չիրո Իմոբիլեն։

Հանդիպման վերջակետն էլ 79-րդ րոպեին դրեց Լորենցո Ինսինյեն, ով երրորդ գնդակն ուղարկեց Չակիրի դարպասը։

Այսպիսով, Իտալիայի հավաքականը վաստակեց երեք միավոր և գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբի մյուս երկու հավաքականները ՝ Ուելսը և Շվեյցարիան կհանդիպեն վաղը։