Բայդենը Պուտինի հետ հանդիպումից հետո առանձին մամլո ասուլիս կունենա․ Reuters

81

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կունենա առանձին ասուլիս: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունը: Ըստ վերջինիս՝ «ազատ մամուլի հետ» հաղորդակցության այդ ձևաչափը առավել նպատակահարմար է:

Ավելի վաղ Կրեմլը և Սպիտակ տունը հայտնել էին, որ երկու երկրների ղեկավարները գագաթաժողովի արդյունքների մասին կպատմեն իրենց երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Երկրներից ոչ մեկը չէր հաստատել մամլո ասուլիսի մասին տեղեկատվությունը, բայց նաև չէր բացառել: Պուտինը և Բայդենը կհանդիպեն Ժնևում հունիսի 16-ին: