Այսօր երեկոյան հայտնի կդառնան Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրները

68

Մամուլի հաղորդագրություն

Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցները վստահեցնում են, որ Խաչատրյանի ստեղծագործությունները հաճախ կկատարեն տարբեր բեմերում

Այսօր երեկոյան հայտնի կդառնան Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրները։ Երկրորդ՝ եզրափակիչ փուլ անցած դիրիժորներից է Զեկե Ֆետրոուն։ Նա Հայաստան է ժամանել ԱՄՆ-ից: Խոստավանում է, որ բազմիցս է լսել Խաչատրյանի մրցույթի մասին: Ասում է, որ շոյված է, որ աշխարհի տարբեր երկրների դիրիժորների հետ իրեն էլ հնարավորություն տրվեց մասնակցելու այս խոշորագույն մշակութային իրադարձությանը։ Նա իր գործունեության ընթացքում հաճախ չի առնչվել Խաչատրյանի երաժշտությանը, այդ իսկ պատճառով, մրցույթն իր համար հետաքրքիր է նաև այդ առումով: Դիրիժորը մրցույթին նախապատրաստվելիս և Հայաստանում բացահայտում է հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նրան հիացրել է «Սպարտակ» բալետը, երաժիշտը նաև յուրահատուկ է համարում Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան: Զեկե Ֆետրոուն վստահեցնում է, որ այսուհետև հաճախ կկատարի Խաչատրյանի գործերը տարբեր բեմերում։

Էլայազ Բրաունը նույնպես պայքարում է մրցույթի հաղթողի կոչման համար։ Դարձյալ ԱՄՆ-ից է։ Ասում է, որ երբ բեմ է բարձրանում, մոռանում է ամեն ինչի մասին և ընկղմվում երաժշտության մեջ։ Մրցույթի ընթացքում էլ բեմում միայն մի նպատակ ունի՝ երաժշտության իր ընկալումները ճիշտ հասցնել ունկնդրին։

Մասնակիցներն ընդգծում են նաև մրցույթի՝ բարձր մակարդակով կազմակերպվածությունը։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի մրցույթն այս տարի անցկացվում է դիրիժորություն մասնագիտությամբ։ Երաժշտական այս ստուգետեսի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ նախագահի և նրա տիկնոջ բարձր հովանու ներքո։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ