ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ևս 150 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն

68

ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է ևս 150 միլիոն ԱՄՆ դոլարի անվտանգության ոլորտի աջակցություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին լրագրողների համար ճեպազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Պենտագոնը հայտարարեց 150 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ Ուկրաինայի անվտանգության ամրապնդման համար», ասել է նա: Ավելի վաղ հատկացվել էր 125 մլն դոլար։ Ըստ նրա, սա պայմանավորված է նրանով, որ «Ուկրաինան այս տարի բավարար առաջընթաց է գրանցել պաշտպանական բարեփոխումներ իրականացնելու հարցում»:

Օգնության նոր փաթեթը, մասնավորապես, ներառում է հակատանկային ռադարների, հակաօդային պաշտպանության համակարգերի, անվտանգ կապի ապահովման միջոցների և վիրավորների բժշկական տարհանման միջոցների մատակարարում: