Toyota-ն ցանկանում է հասնել իր գործարաններում ածխաթթու գազի զրոյական արտանետումների

43

Ճապոնիայի առաջատար ավտոարտադրող Toyota Motor-ը մտադիր է փոփոխել իր գործարանները՝ մինչև 2035 թվականը ածխաթթու գազի զրոյական արտանետումների հասնելու համար, գրված է ընկերության կայքում:

«Զրոյական արտանետումները մեզ հնարավորություն կտան հիմնովին վերանայել արտադրությունը: Toyota-ն կլուծի տարբեր մարտահրավերներ իր գործարաններում ածխածնի չեզոքության հասնելու համար մինչև 2035 թվականը», – ասվում է ընկերության հայտարարության մեջ: Այն իր մատակարարներին խնդրում է այս տարի 2020 թ.-ի համեմատ 3%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:

Ըստ կանխատեսումների, մինչ 2030 թվականը Toyota-ի արտադրանքի համաշխարհային վաճառքի շուրջ 80%-ը կկազմեն էլեկտրամեքենաները: