Tesla-ն ներկայացրել է իր ամենաարագ էլեկտրամեքենան

67

Ամերիկյան Tesla ընկերությունը Կալիֆորնիայի Ֆրեմոնտ քաղաքում ցուցադրել է իր նոր Model S Plaid էլեկտրամեքենան: Ըստ Մասկի, Model S Plaid-ի մշակումը «բավական կարևոր էր կայուն էներգիայի ապագայի համար»։ Շնորհանդեսը հեռարձակվել է ընկերության կայքում::

«Մենք պետք է ցույց տայինք, որ էլեկտրամեքենաներն անհերքելիորեն լավագույն մեքենաներն են», ասել է գործարարը:

Tesla-ն պնդում է, որ Model S Plaid-ը երբևէ գոյություն ունեցած սերիական արտադրության ամենաարագ մեքենան է: «Model S Plaid-ը մեքենա է, որն ավելի արագ է, քան ցանկացած սպորտային մեքենա, ավելի արագ, քան ցանկացած Porsche, և միևնույն ժամանակ ավելի անվտանգ է, քան ցանկացած Volvo», ասել է Մասկը:

Նրա խոսքերով՝ Model S Plaid-ը կարող է արագացնել մինչև 96,5 կմ ժամ երկու վայրկյանից էլ պակաս ժամանակահատվածում: Էլեկտրական մեքենայի առավելագույն արագությունը ժամում գերազանցում է 320 կմ-ը: