Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի ներքո

50

այաստանի հավաքականի նախկին շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի ներքո: ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում 49-ամյա գրոսմայստերի էջում հաստատվել է ազգային ֆեդերացիայի փոփոխությունը:

2638 վարկանիշ ունեցող Վլադիմիր Հակոբյանը 127-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող (2006, 2008, 2012թթ.):

Վերջերս ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու որոշում էր կայացրել նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

News.am