Ղրիմն ու Հայաստանը կկապվեն օդահաղորդակցությամբ Վլադիկավկազով

44

Հունիսի 15-ից ռուսական Nordwind ավիաընկերությունը կսկսի կանոնավոր տարանցիկ թռիչքներ իրականացնել Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ` հարմարավետ համակցմամբ Վլադիկավկազում: Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Թռիչքները կիրականացվեն Embrarer-E190 ինքնաթիռներով շաբաթը մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին, մինչև հոկտեմբերի 26-ը։ Ուղևորության ընդհանուր ժամանակը կլինի մոտ հինգ ժամ»,- ասել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Սիմֆերոպոլի և Վլադիկավկազի միջև ուղիղ չվերթերը կսկսվեն նորագույն պատմության մեջ առաջին անգամ: Դրանց մեկնարկից հետո դեպի Ղրիմ թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի ռեկորդային՝ 63 ուղղություններով: 62-րդ ուղղությունը Աստրախան քաղաքն է, որտեղ հունիսի 19-ին կմեկնի առաջին ինքնաթիռը: