Հանրայինը մեր դաշինքին պարտադրանք է ներկայացնում, թե ում ներկայացնենք Ռուբեն Ռուբինյանի հետ բանավեճի. Վարդեւանյան

84

Քիչ առաջ լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկատվություն, որ մանկահասակ, դպրոցահասակ երեխաներին վարչական ռեսուրսի կիրառմամբ, զոռով տանում են հանրային հավաքների, որը կազմակերպում է ժամանակավոր իշխանությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Այս դեպքին ՄԻՊ-ը պետք է շատ հստակ ուշադրություն դարձնի: Հանրային հեռուստաընկերությունը՝ ունենալով մի քանի տեսակ բանավեճային ֆորմատներ, տեղեկացրել է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությանը, որ բանավեճին կարծես թե պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հետ պետք է ներկա լինի, օրինակ, Արմեն Ռուստամյանը: Այսինքն Հանրայինը մեր դաշինքին պարտադրանք է ներկայացնում: Հանրային հեռուստաընկերությունը այդ երբվանից է որոշում, թե «Հայաստան» դաշինքից ով պետք է ներկայանա բանավեճին:

Մյուս դեպքն էլ վերաբերում է նրան, որ «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությանը տեղեկացնում են, թե պետք է ցուցակի չգիտեմ որ համարից պետք է մարդ ներկայանա: Այդ թվից բարձր մարդ պետք է չներկայանա: Սա աբսուրդի է նման: Հույս ունենք, որ Հանրային հեռուստաընկերությունից եւս այս հատվածին ուշադրություն կդարձնեն եւ կգիտակցեն, որ իրենք չէ, որ մեզ պետք է պարտադրանքի ձեւով ներկայացնեն, թե մենք ում ներկայացնենք բանավեճի մասնակցի թեկնածու: Դա բացառապես մեր որոշելիքն է»,-ասաց Վարդեւանյանը:

News.am