Հայ ժողովրդի և ողջ հայության հանդեպ այսքան անթաքույց ատելությունն ու չարությունը որտե՞ղից է. Ճշմարիտյան

80

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչո՞ւ են այսչափ ատում Հայերին․․․
Այլևս ամեն ինչ հստակ ու պարզ է:

Ակնհայտ է, որ հեռացող վարչախմբի միակ օրակարգը, դա ՝ հայ ժողովրդի հանդեպ ատելության, հաշվեհարդարի, բռնության, ասել է թե՝ Հայի կործանման օրակարգն է։

Այս անժխտելի իրողության հետ կապված ժողովրդի մոտ շատ պարզունակ հարցեր են ծագում, որոնց լիարժեք պատասխանները մինչ օրս տրված չեն:

Իսկ հարցերը հետևյալն են.

– այս մարդակերպերն ու նրանց փոքրաթիվ համակիրներն ինչու՞ են այսչափ ատելությամբ լցված դեպի Հայը, Հայ ազգը, Հայ ժողովուրդը, ամեն հայկականն ու Հայոց պետությունը,

– ինչո՞ւ են ջանում, որ ոչ միայն թշնամին ստորացնի և վնասի, այլև՝ արդեն հայը հային ատի, զանգվածաբար վիրավորի, դավաճանի և զրպարտի,

– ինչո՞ւ են ձգտում, որ Հայը տանջվի, տառապի, սնանկանա, հայը հայի հետ կռվի, սպանվի, և ոչնչացվի։

– ինչո՞ւ են կրկին հայի արյուն տենչում՝ մի՞թե իրենց պատճառով սկսված ու պարտված դավադիր պատերազմի անմեղ զոհերով և կովիդի սպանդով չեն բավարարվել։

Ի՞նչն է պատճառը…

Չէ՞ որ նրանց մեծ մասը հավանաբար ծնվել ու մեծացել են Հայաստանում, հայկական միջավայրում, և հավանաբար գնացել են մանկապարտեզ, դպրոց, համալսարան, աշխատանքի, այցելել են եկեղեցի, թանգարան, թատրոն, և այլն:

Հայ ժողովրդի և ողջ հայության հանդեպ այսքան անթաքույց ատելությունն ու չարությունը որտե՞ղից է:

Այս ի՞նչ է…

Այս և նմանատիպ հարցերին հավանաբար լիարժեք պատասխան կարող են տալ միայն մասնագետները, բայց առաջին հայացքից այլ տպավորություն չի առաջանում»։