Կապիտուլյանտ վիժվածքը հանձնել է 187 գյուղ, 6 քաղաք՝ տնից զրկելով 9396 ընտանիքի, 38154 քաղաքացու. Միքայել Մինասյան (տեսանյութ)

73

Կար ժամանակ, երբ պետություն էինք, արժանապատվություն ու հայրենիք ունեինք, իսկ երկիրը՝ պաշտպանված սահմաններ: Այդ ամենն արդեն անցյալում է, ինչպես մեր հաղթանակն ու 30-ամյա պատմությունը, թափված արյունն ու ազգային հարստությունը, որն այլևս մերը չէ:

Կապիտուլյանտ վիժվածքը հանձնել է 187 գյուղ, 6 քաղաք՝ տնից ու հայրենիքից զրկելով 9396 ընտանիքի, 38154 քաղաքացու:

Նա հանձնել  է 107 դպրոց, 17 մակապարտեզ, 161 վանք ու եկեղեցի:

Հանձնել է 591 խաչքար, 39 բերդ, ամրոց ու սրբավայր, 4000 պատմամշակութային հուշարձան: Հանձնել է 12 թանգարան, 20345 ցուցանմուշ:

Մսաղացն է նետել 5000 հայի, 11,000-ին դարձրել է հաշմանդամ: Գերիների ու անհետ կորածների թիվը վիժվածքը գաղտնի է պահում:

Եվ այս ազգային աղետի միակ մեղավորը, պատասխանատուն ու շահառուն, հիմա չարիքի պես շրջում է Հայաստանով մեկ՝ լափառոշ բերանը բացելով մարդկանց հասցեին, որոնց ստեղծածը հանձնել է, ավիրել ու ոչնչացրել:

Վիժվածքն անգամ չի էլ հասկանում, որ ատելություն տարածելով միայն խտացնում է իր հանդեպ եղած զզվանքը: