Կանադան COVAX-ի միջոցով երկրներին կտրամադրի կորոնավիրուսի պատվաստանյութերի 100 մլն չափաբաժին

49

Կանադայի կառավարությունը պարտավորվել է միջազգային COVAX ծրագրի միջոցով զարգացող երկրներին 100 միլիոն չափաբաժին կորոնավիրուսային պատվաստանյութ տրամադրել: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է CBC հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայում G7-ի գագաթաժողովի կանադական պատվիրակության աղբյուրին: Նրա խոսքերով, Կանադայի ծրագրերը պաշտոնապես կհայտարարվեն օրվա ընթացքում:

«Այսօր G7-ի գագաթաժողովում մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք վերջ տալ համաճարակին, պատվաստանյութեր առաքել ամբողջ աշխարհում, բարելավել կյանքի պայմանները բոլորի համար և խթանել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ձգտումները», – գրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Ավելի վաղ Օտտավան հայտարարել էր, որ լիովին աջակցում է COVAX միջազգային մեխանիզմին, որի միջոցով իրականացվում է զարգացող երկրների համար պատվաստանյութերի գնում: Կանադան արդեն 840 միլիոն կանադական դոլար (680 միլիոն դոլար) է ուղղել հիմնադրամին: