Էրդողանը հայտարարել է, որ Շուշիում մեծ համաձայնագիր կստորագրի «եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ»

46

Ադրբեջանում մենք նախ կայցելենք Ֆիզուլի, իսկ այնտեղից եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ  կուղևորվենք Շուշի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրա խոսքով՝ ինքը եւ Իլհամ Ալիևը «մեծ պայմանագիր կստորագրեն Շուշայում»: «Այս համաձայնագիրը կլինի ամենամեծ համաձայնագրերից մեկը Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Էրդողանի այցը օկուպացված Շուշի նախատեսվում է հունիսի 16-ին։