Դատախազությունը հետաքննում է 18-ամյա իտալուհու մահը AstraZeneca-ով պատվաստումից հետո

43

Ջենովայի դատախազությունը հետաքննություն է սկսել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից արտադրված կորոնավիրուսային պատվաստանյութի ներարկումից հետո 18-ամյա իտալուհու մահվան դեպքի առթիվ: Այս մասին ուրբաթ հաղորդել է Rai Radio 1 ռադիոկայանը:

Հետաքննությունը տեղի ունեցածը որակում է որպես ոչ դիտավորյալ սպանություն: Ինչպես պարզաբանում է ռադիոկայանը, մայիսի 25-ին պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո աղջիկը հոսպիտալացվել է և ենթարկվել երկու վիրահատությունների:

Բացի դրանից, հայտնի է, որ պատվաստանյութի նույն խմբաքանակի առաջին չափաբաժնից հետո 34-ամյա մի կին է հոսպիտալացվել: