Ավստրալիան և Մեծ Բրիտանիան կարող են կնքել նոր առևտրային համաձայնագիր G7-ի գագաթաժողովից հետո

65

Ավստրալիան և Մեծ Բրիտանիան պատրաստվում են ազատ առևտրի համաձայնագիր կնքել G7-ի գագաթաժողովին հաջորդող կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Գագաթաժողովը կանցկացվի հունիսի 11-ից 13-ը Անգլիայի Կոռնուոլ կոմսության Կարբիս բեյ քաղաքում: Այս մասին աասել է Ավստրալիայի ֆինանսների նախարար Սայմոն Բերմինգհեմը ուրբաթ օրը The Australian-ին տված հարցազրույցում:

Նախարարի համաձայն, Ավստրալիան ձգտելու է «ավստրալական ապրանքների առավել բաց շուկայի», և երկրները «շատ մոտ են ազատ առևտրի սկզբունքային համաձայնագիր կնքելուն»:

Կանբերայի և Լոնդոնի միջև առևտրային համաձայնագրի կնքումը անհրաժեշտ դարձավ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան լքեց ԵՄ-ն (Brexit), որի հետ Ավստրալիան դեռ ունի առևտրային համաձայնագրեր: