ԱՄՆ․ «Մենք երբեք չենք ազդարարել, որ պատրաստ ենք համաձայն լինել Թուրքիայի Ս-400-ի առկայությանը»

66

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսին խնդրել են պարզաբանել`արդյոք Ջո Բայդենի վարչակազմը Թուրքիային առաջարկել է Ս-400-ի խնդրի ժամանակավոր, փոխզիջումային լուծում, որի դեպքում համալիրները կտեղակայվեն ամերիկյան վերահսկողության տակ գտնվող Ինջիրլիք բազայում: Նախկինում նման համաձայնության հնարավորությունը քննարկում էին մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում ՝ Bloomberg–ի մեկնաբանները:

«Մենք երբեք չենք ազդարարել, որ պատրաստ ենք համաձայն լինել Թուրքիայի Ս-400 համակարգերի առկայությանը», ասել է ԱՄՆ ԱԳՆ խոսնակը: «Կրկնում եմ, որ դա անհամատեղելի է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի կարգավիճակի հետ», ավելացրել է Փրայսը:

Միաժամանակ, նա շեշտել է, որ «չի խոսի ոչ մի մասնավոր դիվանագիտական ​​բանակցությունների մասին» և չի մեկնաբանի հնարավոր առաջարկները, որոնք Դոնալդ Թրամփի նախկին վարչակազմը կարող էր արած լինել: