Սերգեյ Սմբատյանը միացել է ընտրություններին մասնակցության խթանմանն ուղղված «ՁԱՅՆ ՏՈՒՐ» սոցիալական արշավին (տեսանյութ)

88

Մամուլի հաղորդագրություն

«Ձա´յն տուր հանուն ինքնության պահպանման». Սերգեյ Սմբատյանը միացել է ընտրություններին մասնակցության խթանմանն ուղղված «ՁԱՅՆ ՏՈՒՐ» սոցիալական արշավին (տեսանյութ)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը միացել է հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության խթանմանն ուղղված «ՁԱՅՆ ՏՈՒՐ» սոցիալական արշավին։ Արշավի նպատակն է հանրությանն իրազեկել ընտրական իրավունքի և ընտրություններին քաղաքացիների մասնակցության կարևորության մասին։

Այս կարևոր նախաձեռնությանը միացել են նաև Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, մի խումբ մտավորականներ, գիտնականներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ։