Ռոհանին հայտարարել է «Սիրիկ» ջերմաէլեկտրակայանի կառուցման մեկնարկի մասին

83

Հինգշաբթի օրը սկսվել է Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում «Սիրիկ» ջերմաէլեկտրակայանի ստեղծման նախագծի իրականացումը, որի մասին հայտարարել է հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Արարողությունը հեռարձակել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք սկսում ենք Սիրիկ ՋԷԿ-ի նախագծի իրագործումը», ասել է նախագահը:

Չորեքշաբթի օրը Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել էր, որ օբյեկտի վրա աշխատանքները շուտով կմեկնարկեն և նշել, որ ՋԷԿ-ի հզորությունը կկազմի 1400 մեգավատ:

«Էլեկտրակայանը կապահովի էլեկտրական ցանցերի կայուն աշխատանքը Իրանի հարավում և հարավ-արևելքում», հավելել է նա:

Ծրագրի իրականացման մասին համաձայնությունը ձեռք են բերել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին 2015-ի նոյեմբերին Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքում: