Հայտնի են Խաչատրյանի մրցույթի երկրորդ փուլ անցած դիրիժորների անունները

52

Մամուլի հաղորդագրություն

Հայտնի են Խաչատրյանի մրցույթի երկրորդ փուլ անցած դիրիժորների անունները

Երեկ երեկոյան ամփոփվել են Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի արդյունքները։ Երկրորդ փուլ են անցել 6 դիրիժորներ՝ Դաիչի Դեգուչին (Ճապոնիա), Իեն Նիդերհոֆերը (ԱՄՆ), Յուկուան Ջինը (Չինաստան), Էլիաս Բրաունը (ԱՄՆ), Պաբլո Դևիգո Վասկեսը (Իսպանիա), Յունա Չժոնը (Հարավային Կորեա)։

Այսօր մեկնարկում է խաչատրյանական մրցույթի երկրորդ փուլը.  հունիսի 10-ին և 11-ին մասնակիցները կմրցեն հաղթողի կոչման համար։ Երկրորդ փուլում դիրիժորները նվագախմբի հետ կներկայացնեն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան (պարտադիր ծրագիր), ինչպես նաև՝ Չայկովսկու, Բրամսի, Դվորժակի կամ Պրոկոֆևի ստեղծագործություններից ըստ ընտրության։

Խաչատրյանի 17-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 12-ին։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ