Եվրոպան չպետք է Նավալնիից հերոս սարքի․ Չեխիայի նախագահ

63

Ալեքսեյ Նավալնին չպետք է հերոսացվի եվրոպական երկրների կողմից, այսօր հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Վիեննայում կայացած մամլո ասուլիսում:

«Իր հրապարակային ելույթներում Նավալնին սատարում էր ռուս ազգայնականներին <…> Նա նաև բավական հանդուրժող կերպով և գրեթե հավանություն տալով խոսել է Ռուսաստանի անցյալ քաղաքականության որոշ կետերի մասին: Օրինակ՝ զանգվածային տեղահանությունների մասին: Այս փաստերը պետք է իմանալ և հիշել պարոն Նավալնիի կերպարը առասպելից ազատելու համար», ասել է Զեմանը:

Նախագահը կարծում է նաև, որ եվրոպացիները չպետք է սատարեն Նավալնիին, ով նախկինում աջակցել է Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: