ԵՄ-ն ամբողջությամբ պատվաստել է 100 միլիոն քաղաքացու

64

ԵՄ երկրները կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստել են իրենց մոտ 100 միլիոն քաղաքացիների: Այս մասին G7-ի գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի կունենա հունիսի 11-13-ը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կարբիս Բեյում (Մեծ Բրիտանիա) կայացած մամլո ասուլիսում։

«Միության չափահաս բնակչության գրեթե 50%-ը պատվաստվել է մեկ չափաբաժնով», հավելել է ֆոն դեր Լայենը:

Նրա խոսքերով, ԵՄ երկրների ձեռնարկություններում տարեսկզբից արտադրվել է շուրջ 700 միլիոն պատվաստանյութ, որոնցից 350 միլիոն չափաբաժինն արտահանվել է: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա չի հստակեցրել, որ ԵՄ-ում արտադրված պատվաստանյութերի հիմնական ստացողները ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան են: