Բայդենը Պուտինին կհասկացնի, որ «Ամերիկան ​​վերադարձել է»

61

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է Վլադիմիր Պուտինին հասկացնել, որ «Ամերիկան ​​վերադարձել է»: Ինչպես գրում է ՌԻԱ գործակալությունը, նա այդ հայտարարությունն արել է Մեծ Բրիտանիայում ամերիկյան ռազմակայանի զինածառյողների առջև ելույթի ժամանակ: Նա հիշեցրել է, որ սկսում է իր առաջին արտասահմանյան շրջագայությունը, և շուտով Պուտինի հետ կհանդիպի Ժնևում:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ երկու պետությունները պատասխանատու են ռազմավարական կայունության համար, այնպես որ Վաշինգտոնը հակամարտություն չի փնտրում Մոսկվայի հետ, բայց պատրաստ է պատասխանել Ռուսաստանի կառավարության «վնասակար գործողություններին»: Ոչ մի երկիր ի վիճակի չէ միայնակ լուծել ներկայիս համաշխարհային խնդիրները, հավելել է ամերիկացի առաջնորդը: