Ապաշնորհ կապիտուլյանտն, ընտրել է «գիժ» խաղալը և Հայաստանն ու Արցախը հասցրել անդունդի եզրին.Վարդան Ոսկանյան

58

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այսօր հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում մի հանգամանք, որի վրա կարծես ուշադրություն չդարձվեց։

Երեք երկրների նախագահների ասած՝ «դու բարձր ժողովրդականություն ունես, պետք է հայկական զորքերը դուրս բերես և շրջանները հանձնես» մոտավոր ձևակերպված պնդումից հետևում է, որ մինչ այդ Հայաստանի երրորդ նախագահը մեր զորքերը դուրս չբերելու և տարածք չհանձնելու համար օգտվել է նաև այն կռվանից, որ իր ժողովրդականությունը ցածր է, և ինքը չի կարող գնալ նման քայլերի։Այսինքն, փաստորեն, Ս. Սարգսյանը նույնիսկ կարողացել է օգտագործել իր «թույլ» կողմը հայանպաստ նկատառումներով, իսկ այս ապաշնորհ կապիտուլյանտն, իր իսկ խոսքերով, ընտրել է «գիժ» խաղալը և Հայաստանն ու Արցախը հասցրել անդունդի եզրին։