ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր է ուշադիր հետևել «Արևմուտք-2021» զորավարժություններին

74

ԱՄՆ-ը մտադիր է ուշադիր հետևել «Արևմուտք 2021» ռուս-բելառուսական զորավարժություններին։ Այդ մասին հայտարարել է Բելառուսում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆիշերը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այս տարի տեղի են ունենալու «Արևմուտք» ռուսական խոշոր զորավարժությունները, որոնց մենք ուշադիր հետևում ենք՝ հասկանալու համար, թե ինչպես են դրանք զարգանալու, որ ուժերն ու զենքեր են ուղարկվելու Բելառուս և որոնք են մնալու: ՆԱՏՕ-ն միշտ հատուկ ուշադրություն է դարձնում «Արևմուտք» զորավարժություններին. և մենք կշարունակենք դա անել այս տարի», ասել է նա: