5,0 մագնիտուդ երկրաշարժ Ճապոնիայի հյուսիսում

69

Այսօր 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Հոնսյու հիմնական կղզու և հյուսիսում Հոկկայդոյի միջև ընկած հատվածում։ Ցունամիի սպառնալիք չկա: Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերևութաբանական գրասենյակը:

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աոմորի պրեֆեկտուրայի մոտակայքում: Օջախը 30 կմ խորության վրա էր: Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Ցնցումները զգացվել են երկրի հյուսիսարևելյան և հյուսիսային մի շարք պրեֆեկտուրաներում, այդ թվում ՝ Ակիտայում, Իվատեում, Միյագիում: