ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 348 միլիոն դրամ չի վերադարձվել պետբյուջե ՏՏ համաժողովից հետո․ Հաշվեքննիչ պալատ

63

2019 թ-ին Երևանում անցկացվեց ՏՏ համաշխարհային համաժողով, որը կազմակերպել էր ԱՏՁՄ հկ-ն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ  հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ԱԺ  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության տարեկան հաղորդումը։

Համաշխարհային համաժողովի կազմակերպման համար 2015-19 թթ ընթացքում կառավարությունը հկ-ին հատկացրել է 362 միլիոն դրամ կանխավճար՝ պայմանով, որ միջոցառման անցկացումից հետո համաժողովի կազմակերպումից ստացած գումարների հաշվին կանխավճարը վերադարձվի պետբյուջե։

«ԲՏԱ նախարարությունը պետք է վերահսկեր գործընթացը։ Նախարարությունը վերահսկողություն չի իրականացրել, իսկ հկ-ն հաշվետվությունները նախարարություն չի ներկայացրել։ Դեռ ավելին՝ համաժողովի ավարտից հետո հկ-ն դիմել է կառավարությանը՝ խնդրելով կանխավճարի մնացորդը՝ 348 միլիոն դրամը, չվերադարձել պետբյուջե»,-ասաց Լևոն Յոլյանը։

Նա վստահեցրեց, որ կառավարությունը ներել է հկ-ի պարտավորությունը, ինչի արդյունքում 348 միլիոն դրամ չի վերադարձվել պետբյուջե։

Այս մասին Yerkir.am-ը նախապես գրել էր «750.000 դոլարի վնաս պետությանը… կառավարության ձեռամբ» հոդվածում։

Մանրամասն՝ տեսանյութում․