Ստամբուլ ջրանցքի շինարարությունը կսկսվի հունիսի 26-ին․ Habertürk

74

Հունիսի 26-ին Թուրքիայի իշխանությունները Ստամբուլ ջրանցքի շինարարությունը սկսելու արարողություն կանցկացնեն: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Habertürk հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի համաձայն, այս ամսաթիվն արդեն հաստատվել է երկրի ղեկավարության կողմից: Արարողությանը մասնակցելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ջրանցքի շինարարությունը, ըստ ընդունված նախագծի, կսկսվի ապագա ջրատարի վեց կամուրջներից մեկի հիմքի տակ առաջին քարի տեղադրմամբ:

Ստամբուլ ջրանցքի նախագծի մասին Էրդողանը հայտարարել էր 2011 թվականին։ Ջրանցքը պետք է դառնա Ստամբուլի արևմտյան մասում նոր նավարկելի զարկերակ՝ միացնելով Սև և Մարմարա ծովերը: