Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են Սիրիան, Ղարաբաղը և Ուկրաինան

106

Արտաքին գործերի նախարարների խորհրդակցություններում Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, պաղեստինա-իսրայելական կարգավորման գործընթացում և Ուկրաինայում: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ նախորդ օրը տեղի ունեցած զրույցի արդյունքների հիման վրա:

«Ռուսական կողմը շեշտել է Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակին հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը, Կիևի ռազմատենչ նկրտումներն ու հակառուսական տարբեր նախաձեռնություններ սատարելու անթույլատրելիությունը», ասվում է տեքստում:

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի դիվանագետները բարձր են գնահատել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի աշխատանքը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու գործում: