ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ՌԴ-ին և ԱՄՆ-ին համաձայնության գալ միջուկային զինանոցների կրճատման շուրջ

92

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն կրճատել իրենց միջուկային զինանոցները, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Ես երկու երկրներին կոչ եմ անում բանակցել միջուկային զինանոցի հետագա կրճատման շուրջ և մշակել նոր համաձայնագրեր ի հայտ եկող մարտահրավերներին պատասխանելու համար», ասված է հայտարարության մեջ:

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ ուրախ է այս հարցում դրական դինամիկա տեսնել. «Ուրախ եմ ընդգծել որոշ դրական զարգացում, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների որոշումը Ռազմավարական զենքի կրճատման պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու մասին»: