Կորոնավիրուսի դեմ պայքարը երկար կտևի․ Գամալեյա կենտրոնի տնօրեն

68

Կորոնավիրուսի դեմ պայքարը, հավանաբար, երկար կտևի, չորեքշաբթի ՏԱՍՍ-ին ասել է Սպուտնիկ V պատվաստանյութը մշակած ՌԴ Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ցավոք, վարակը չի նահանջում, և մենք պետք է անընդհատ պայքարենք դրա դեմ: Սա նման է շախմատի խաղի, որը, ցավոք, չի ավարտվում բլից-կրիգով, և, ամենայն հավանականությամբ, բավական երկարատև կլինի: Ամեն մեկը պետք է իր ներդրումն ունենա վարակի դեմ հաղթանակում՝ գալով պատվաստումների վայր և պատվաստվելով», ասել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գինցբուրգը, Սպուտնիկ V-ի այլ մշակողների հետ միասին, ստացել է գիտության ոլորտում պետական ​​մրցանակ: