Լավրով․ Ռուսաստանը չի ձգտում ամբողջովին հրաժարվել դոլարի օգտագործումից

75

Ռուսաստանն իր առաջ նպատակ չի դնում ամբողջովին հրաժարվել դոլարի օգտագործումից: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«Մենք իսկապես ցանկանում ենք զբաղվել մեր տնտեսության, մեր ֆինանսական համակարգի ապադոլարացումով: Օրերս որոշվեց, որ մեր ոսկու և արտարժույթի պահուստներն այլևս դոլարով չեն պահվի, համապատասխան գործողություններն արդեն արված են: Բայց ես նորից կշեշտեմ՝ դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես հրաժարվում ենք դոլարի օգտագործումից», ասել է Լավրովը:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ռուսաստանը նաև ձգտում է ազգային արժույթներ օգտագործել այլ երկրների հետ երկկողմ հաշվարկներում։