Գերությունից վերադարձած պատերազմի մասնակիցը դիտողություն է անում Փաշինյանին

98

«Երբ նա ասում է, որ՝ ոչինչ, գերիները թող մեկ-երկու ամիս այնտեղ համբերեն, մեզ հետո կգան –կներեն․ ես իրեն կասեմ՝ ոչ ոք, եթե գերության մեջ չի եղել, նա երբեք չի կարող ասել՝ նա այնտեղ ինչպես է զգում իրեն, արդյոք վերադառնալուն պես իր այդ պահվածքը իրեն կներեն։ Երբ մարդ գերության մեջ է լինում, երբ գերին գիշերը քնում է (այդ մարդիկ, ովքեր համակարծիք են վարչապետի հետ, թող շատ ուշադիր լսեն) մի պահ է գալիս, որ նա ցանկանում է առավոտյան չարթնանալ, որպեսզի այդ դժվարություններն ինքն այլևս չտեսնի։

Պատերազմ անցած, մանավանդ գերության մեջ ընկած մարդու նկատմամբ այդպիսի արտահայտություն երբեք չի կարելի անել, թող իրենք իմ այս խոսքն ընդունեն որպես դիտողություն իրենց։ Դա անընդունելի արտահայտություն է, որ նա ուղղել է գերու հասցեին»,- ՀԱԿ փոխնախագահների և Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նշեց ՀԱԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, 44-օրյա պատերազմի մասնակից և ադրբեջանական գերությունից վերադարձած Պերճ Ավետիսյանը։