Բլինկեն. Ուկրաինան ունի բոլոր անհրաժեշտ գործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար

80

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի համաձայն, Ուկրաինան արդեն ունի բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են Հյուսիսատլանտյան դաշինքին հավանական անդամակցության համար:

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին», նշել է Պետդեպարտամենտի ղեկավարը `ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ, Բլինկենը խոստովանել է, որ «անդամակցություն ստանալու համար գործողությունների ծրագիրը պետք է մշակվի ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների լիակատար համաձայնությամբ»: «Կարծում եմ, որ [դաշինքի] որոշ երկրներ այժմ դրան ավելի քիչ են աջակցում, քան մյուսները», ասել է ԱՄՆ պետքարտուղարը: