Այս երկրի հետ «պինգ-պոնգ» խաղացին, և «ներողություն» են խնդրում

163

   Վարչապետ, կամ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում, որ դեռևս չի հաջողվել գերիների հարցը լուծել, ներողություն է խնդրում, որ շուտով պետք է (վստահաբար ենթադրում եմ) սեփական ախմախությունից ելնելով, ճարահատյալ եղբայրական գերեզմանոց փորվի և անճանաչելի դիերը թաղվի։ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում, որ, առհասարակ, զոհեր եղան անհաշիվ, որ դերձակի մետրով ժամ առ ժամ կտրատում ու հանձնում է հայրենիքը, որ «խանքենդիանում» է արցախյան հոգին, ներողություն է խնդրում, որ ավիրեց տարածաշրջանի և ինձ համար աշխարհում երբևէ եղած ամենամարտունակ բանակը, որ փչացրեց, իր թաթերով եղծեծ առաքելական գմբեթները՝ աթեիստական դասակներին շալակել-դնելով ամբիոնների մոտ։ Մեր վարչապետը կամ թեկնածուն ներողություն է խնդրում, որ ոչ մի լավ բան չկարողացավ անել այս երկրի համար, բայց համառորեն պնդում է, թե փորձել և փորձում է ծաղկեցնել Հայաստանը, թե դեռ «պիտի գա հանուր կյանքի արշալույսը կարմիր հագած…»։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, այն, ինչ եղավ այս նշաչափ երկրում և երկրի հետ ստիպում է միայն գարշել ու խորշել քայլական կամ լոքական պարմանիներից։

   Այս երկրի հետ «պինգ-պոնգ» խաղացին, և «ներողություն» են խնդրում։ Ուրեմն իմացած եղեք՝ հայհոյում եմ ձեզ ամենալեղի և ործկալի խոսքերով. մարդիկ, ով իմանա, թե ինչ կարգի խոշտանգման են ենթարկվում, իսկ դու/դուք ներողություն ես խնդրում։ Եվ ես էլ մշտապես խոսելու եմ ձեր զզվելի իշխանության լպրծուն ներկայության, ձեր տականք վարմունքի ու թափանցիկ մաղձի մասին, իսկ վերջում՝ ներողություն՝ այդպես էլ չգրած դառը բառերի համար։

   Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ դուք ստերջ պտուկի պես թոռմշած մի ինչ-որ բան եք այս երկրի և ձեր պաշտոններից առկախ, բայց ձեր ցավ պատճառելն էլ ժամանակավոր է, ինչպես ամեն բան։

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ