ԱՀԿ․ Մեկ շաբաթում աշխարհում COVID-19-ի դեպքերը 15%-ով նվազել են

67

Անցյալ շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 3 միլիոն դեպք և ավելի քան 73 հազար մահվան դեպք: Նախորդ յոթ օրվա համեմատ դեպքերը նվազել են 15%-ով, մահացությունը՝ 8%-ով։

Այդ մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ Հնդկաստանում հայտնաբերվել են մեկ շաբաթվա ընթացքում ամենից շատ վարակված մարդիկ ՝ ավելի քան 914 հազար։ Անցյալ շաբաթ դեպքերը նվազել են ԱՀԿ վեց շրջաններից հինգում, ներառյալ Հարավարևելյան Ասիան (31%) և Եվրոպան (17%), մինչդեռ Աֆրիկայում (25%) զգալի աճ է գրանցվել