Նոբել Առուստամյանը հավատարմագրված չէ Եվրո-2020-ին: Նրան արգելափակել է Ադրբեջանի կազմկոմիտեն

54

Հայտնի բլոգեր Վասիլի Ուտկինն ասել է, որ լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրում չի ստացել առաջիկա 2020 թվականի Եվրոպայի առաջնության համար:

«Եթե աշխարհում անասնական անարդարություն կա, ապա ահա այն: Նոբել Առուստամյանն իրականում չի աշխատում Եվրոյի համար: Նա հավատարմագրված չէ: Նոբելը ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ չէ՛։ Քանի որ հավատարմագրման համաձայնություն պետք է տան բոլոր երկրներում՝ բոլոր տեղական կազմկոմիտեները: Եվ Բաքուն մերժել է Նոբելի թեկնածությունը, ով, ի դեպ, ծնունդով Բաքվից է: Ի՞նչ է սա, եթե ոչ զրկել մարդուն մասնագիտական ​​գործունեությամբ զբաղվելու իրավունքից` ազգային հայացքների միավորված սկզբունքից ելնելով: Եվրոի կազմկոմիտե Բաքվում, ընդունիր իմ սառցե արհամարհանքի շողերը», – գրել է Ուտկինը տելեգրամ-ալիքի իր էջում:

Եվրո-2020-ը պետք է կայանար անցած ամառ, բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց 2021 թ. Մրցախաղերը տեղի կունենան հունիսի 11-ից հուլիսի 11-ը:

Մրցումներն ընդունող քաղաքներից մեկը Սանկտ Պետերբուրգն է:

https://sportmail.ru/news/football-euro/

Թարգմ․՝ Մ․Զ․

08.06.21