«Մենք կպաշտպանե՛նք Նոբելին»․ Կանդելակի

64

Կանդելակին խոստացել է պայքարել Առուստամյանի`Եվրո -2020-ի հավատարմագրում ստանալու համար

«Մատչ TV» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին արձագանքել է այն լուրերին, որ ինսայդեր, հաղորդավար և մեկնաբան Նոբել Առուստամյանը չի ստացել հավատարմագրում Եվրոպայի առաջնությունում աշխատելու համար, քանի որ Բաքվում մրցաշարի կազմկոմիտեն արգելափակել է իր թեկնածությունը:

Կանդելակին, «Մատչ TV»-ի անունից, խոստացել է օգնել Նոբելին ստեղծված իրավիճակում:

«Բոլոր հարգարժան գործընկերներին՝ Եվրո-2020-ի համար Նոբել Առուստամյանի  (չ)հավատարմագրման հետ կապված իրավիճակի մասին:

Մենք անում ենք մեզանից կախված ամեն ինչ այս իրավիճակը կարգավորելու համար, և ամեն օր կապի մեջ ենք մրցաշարի կազմակերպիչների հետ: Անշուշտ, տարածաշրջանային ֆեդերացիաներից մեկի հրաժարվելը համաձայնության գալու մեր մեկնաբանի անվան վերաբերյալ՝  միջազգային սպորտային շարժման ոգու խախտում է: Մենք կպաշտպանենք մեր Նոբելին, և կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի շտկենք այն անարդարությունը, որը տեղի է ունենում մեր աչքի առաջ», – գրել է Կանդելակին տելեգրամի իր էջում:

https://sportmail.ru/news/football-euro/

Թարգմ․՝ Զ․Մ․

08.06.21

Նույն թեմայի շուրջ, – Նոբել Առուստամյանը հավատարմագրված չէ Եվրո-2020-ին: Նրան արգելափակել է Ադրբեջանի կազմկոմիտեն