Ջեֆ Բեզոսը տիեզերք կթռչի հուլիսի 20-ին

93

Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսն այսօր հայտարարել է, որ իր եղբոր հետ տիեզերք կթռչի հուլիսի 20-ին:

«Հինգ տարեկանից ես երազում էի թռչել տիեզերք: Հուլիսի 20-ին ես այդ ճանապարհորդությունը կկատարեմ եղբորս հետ», – գրել է նա Instagram-ի իր էջում: Բեզոսը մանրամասներ չի հաղորդել:

Գրառմանը կից տեսանյութում միլիարդատերը բացատրել է, որ որոշում է կայացրել մասնակցել թռիչքին քանի որ ցանկանում էր դա անել ամբողջ կյանքում: «Այդ փորձը փոխում է քեզ, քո վերաբերմունքը այս մոլորակին, մարդկությանը», – ասել է Բեզոսը:

Նրա Blue Origin ընկերությունը հուլիսի 20-ին իր New Shepard տիեզերանավով առաջին անգամ ուղևոր կուղարկի տիեզերք: