Պուտինը ստորագրեց Բաց երկնքի մասին պայմանագիրը չեղարկող օրենքը

98

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով չեղարկվում է Բաց երկնքի մասին պայմանագիրը: Փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի օրը իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ն պաշտոնապես հրաժարվել էր Բաց երկնքի մասին պայմանագրից՝ իր որոշումը բացատրելով այն փաստով, որ իբր Ռուսաստանի Դաշնությունը խախտել է պայմանագրի մի շարք դրույթներ:

Մայիսի 27-ին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին տեղեկացրել էր պայմանագրին չվերադառնալու Վաշինգտոնի որոշման մասին: