Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Ֆրանսիան կդառնա Անկարայի և Բրյուսելի «մերձեցման ճանապարհի լոկոմոտիվը»

94

Եվրամիությունը կարող է դառնալ գլոբալ ուժ միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան, և Անկարան հույս ունի դրան հասնել: Այս կարծիքը հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ֆրանսիական L’Opinion թերթում տեղադրված սյունակում:

«Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները չպետք է լինեն մի քանի համառ անդամ երկրների մաքսիմալիստական ​​և ազգայնական հավակնությունների պատանդը: ԵՄ-ն կդառնա գլոբալ ուժ միայն Թուրքիայի անդամակցության պարագայում», գրել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:

Նա շեշտել է, որ իր երկիրը շարունակում է «հավատարիմ մնալ ԵՄ-ին անդամակցելու գաղափարին և մտադիր է շարունակել «նպաստել եվրոպական արժեքների զարգացմանն ու պաշտպանությանը, որոնք կիսում է Ֆրանսիայի հետ»: Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Ֆրանսիան կդառնա Անկարայի և Բրյուսելի միջև «մերձեցման ճանապարհի լոկոմոտիվը»։