ՆԱՏՕ․ Դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում կոնսենսուս չկա

104

Դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում դեռ կոնսենսուս չկա, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանէն՝ «Ժողովրդավարությունը գործողության մեջ» համաժողովի ընթացքում:

«Որոշում կայացնելու համար մենք պետք է համաձայնության գանք, բայց այս հարցում դեռ կոնսենսուս չկա», ասել է նա՝ պատասխանելով դաշինքում Ուկրաինայի և Վրաստանի հեռանկարների մասին հարցին:

Միաժամանակ նա ավելացրել է, որ ուկրաինական հարցը կքննարկվի հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում: «Բաց դռների քաղաքականությունը անփոփոխ, իրական և ակտուալ է: Մեկ շաբաթից գագաթաժողովում մեր ղեկավարները կհաստատեն բաց դռների այդ քաղաքականությունը», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: