Մուրաշկո․ Մեղմից միջին բարդության վիճակ կարող է զարգանալ մեկ օրվա ընթացքում

65

Կորոնավիրուսային վարակի ընթացքը մի շարք հիվանդների մոտ փոխում է կայծակնային արագությամբ․ մեղմից միջին բարդության վիճակ կարող է զարգանալ մեկ օրվա ընթացքում: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը անցկացվել է հունիսի 2-ից 5-ը: Ֆորումի թեման էր՝ «Նորից միասին. Նոր իրողության տնտեսություն»:

Մուրաշկոն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ վերոհիշյալ գործոնը պետք է ծանրակշիռ փաստարկ դառնա COVID-19-ի դեմ պատվաստումների համար: