Մահացել Է «Հիբրիդային բրնձի հայրը»՝ նա, ով միլիոնավոր սարդկանց փրկեց սովից

45

Չինական լրատվամիջոցները լցված են տխրությամբ, մարդիկ կտրվել են Tiktok-ից և հետևում են կենտրոնական հեռուստաալիքներով ցուցադրվող նորություններին ու փաստավավերագրական ֆիլներին, որոնք նվիրված են 90 տարեկան հասակում կյանքից հեռացած հայտնի գիտնական Յուան Յունպինին։ Դպրոց հաճախած յուրաքանչյուր չինացի շատ լավ գիտի Յուան Յունպինին․ «Հիբրիդային բրնձի հայրը» ճանաչված է բոլոր չինացիների կողմից։

1960-ական թվականներին Չինաստանում սկսված տնտեսական ծանր իրավիճակի և, հատկապես, սովի հետևանքով մահացավ ավելի քան 45 միլիոն մարդ։ Այդ շրջանում պետության գլխավոր խնդիրը հնարավորինս շատ մարդու կերակրելն էր։ Ձեռնարկվում էին բառացիորեն բոլոր միջոցները ավելի քան մեկ միլիարդ բնակիչ ունեցող պետությունը սովի ճիրաններից դուրս բերելու համար։

Այսպես, 1964 թվականից չինացի գիտնական Յուան Յունպինը սկսեց ուսումնասիրություններն ու փորձերը հիբրիդային բրինձ ստանալու համար։ 9 տարի անց փորձերը պսակվացին հաջողությամբ և Յունպինը կարողացավ ստանալ բրնձի նոր ու դիմացկուն տեսակ, որի բերքատվությունն 20%-ով ավելին էր, քան գոյություն ունեցող այլ տեսակների բերքատվությունը։ Ըստ այդմ, դա կարող է տարեկան կերակրել լրացուցիչ 70 միլիոն մարդու։ Այս հիբրիդային բրնձի ի հայտ գալը բառացիորեն դարձավ փրկություն միլիոնավոր մարդկանց համար, ընդ որում, ոչ միայն Չինաստանում, այլ նաև Աֆրիկայի, Ամերիկայի և Ասիայի տասնյակ երկրներում՝ ապահովելով սննդի հուսալի աղբյուր սովի բարձր ռիսկայնություն ունեցող գոտիներում։

Առավել մանրամասն՝ այստեղ։

Աղբյուրը` ita.am