Ճապոնիան զորավարժություններ է անցկացնում՝ պատրաստ լինելու վիճահարույց կղզիները գրավելու ՉԺՀ փորձի դեպքում․ ԶԼՄ-ներ

97

Արդեն մի քանի տարի է, ինչ Ճապոնիայի զինված ուժերը, առափնյա պահպանությունը, ոստիկանությունը և արտաքին գործերի նախարարությունը պարբերաբար իրականացնում են համատեղ հրամանատարական և շտաբային գաղտնի զորավարժություններ ՝ գործողություններ մշակելու Պեկինի կողմից Սենկակու կղզիները գրավելու փորձի դեպքում։

Այդ կղզիները գտնվում են Տոկիոյի վերահսկողության տակ, սակայն ՉԺՀ-ն համարում է իր՝ ապօրինի օկուպացված տարածքները: Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է Sankei Shimbun թերթը ՝ վկայակոչելով աղբյուրներ:

Աղբյուրների համաձայն, որոշ փուլերում շտաբային զորավարժություններին միացել են նաև «գնդապետների մակարդակով» ամերիկացի զինվորականներ: