Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության

58

Ռուսաստանը պատրաստ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ քննարկել ապաէսկալացումն ու դեպքերի կանխարգելման խնդիրները, իր Telegram ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը չի արձագանքել հանդիպում անցկացնելու առաջարկին:

«Ռուսաստանը չի հեռանում ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից և պատրաստ է ապաէսկալացման և դեպքերի կանխարգելման հարցերի իրական քննարկմանը: Բայց, առանց ռազմական փորձագետների ներգրավման, այդ թեմաների շուրջ բանակցությունները գործնականում իմաստ չունեն: Եվ պարոն Ստոլտենբերգը լավ գիտե այդ մասին», ասել է Զախարովան: