Այս իշխանությունները հենց առաջին օրից սկսել են հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը (տեսանյութ)

69

«Համոզված եմ, որ շատերի մտքում է պտտվում, թե «սա այն Քոչարյանը չէ, որ 15 տարի է Մեղրին հանձնում է, տենց էլ չհանձնեց», երևի կա մարդկանց ուղեղներում սրսկված մի թեզ։ Մի հավատացեք բացարձակ ստերին, հայրենիքի հողը հանձնողները այս իշխանություններն են»,- Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս իշխանությունները հենց առաջին օրից սկսել են հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը և արդյունքում մենք ունեցանք մեծ տարածքային կորուստներ և այսօր ինձ մեղադրողները քննարկում են Մեղրիի միջանցիք մասին։ Իրականությունը սա է»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։Մանրամասն՝ տեսանյութում։