Հայաստանի հավաքականը զիջեց Շվեդիային

54

Հայաստանի ազգային հավաքականը Շվեդիայում ընկերական հանդիպում էր անցկացնում տեղի ընտրանու հետ։

Մեր ընտրանին զիջեց 3-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Էմիլ Ֆորսբերգը` 16-րդ րոպեին։

34-րդ րոպեին Մարկուս Դանիելսոնը մեծացրեց տանտերերի առավելությունը։

4 րոպե անց շվեդները ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն Դավիթ Յուրչենկոն հետ մղեց Սեբաստիան Լարսսոնի հարվածը։

64-րդ րոպեին Վահան Բիչախչյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 85-րդ րոպեին Մարկուս Բերգը կրկին վերականգնեց տանտերերի 2 գոլի առավելությունը։