Բելառուսը Ryanair-ի միջադեպի հետ կապված փոխհատուցում կպահանջի

90

Մինսկը դատարանով կպաշտպանի վնասի փոխհատուցում ստանալու իր իրավունքը Բելառուսի մայրաքաղաքում Ryanair ինքնաթիռի վայրէջքի դեպքից հետո, «Беларусь 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն:

Նրա խոսքերով ՝ Բելառուսը ցանկանում է օբյեկտիվ միջազգային հետաքննություն և դրանով է առաջին հերթին հետաքրքրված: Պաշտոնյան հայտարարել է նաև Եվրամիության դեմ պատասխան պատժամիջոցների փաթեթի մասին։ Միևնույն ժամանակ, Մինսկը հուսով է, որ Արևմուտքը չի ձեռնարկի նոր միջոցներ հանրապետության դեմ:

Ըստ նրա, Մինսկը «ամեն ինչ արել է դրա համար», բայց երբ խոսքը բելառուսական ձեռնարկությունների կորուստների մասին է, երկիրը «բոլոր իրավունքներն ունի այդ վնասի փոխհատուցման համար»: Գոլովչենկոն ասել է, որ արևմտյան պատժամիջոցների պատճառով հանրապետության տնտեսությունը կարող է կորցնել ՀՆԱ-ի 2,9%-ը: