30 տարվա ընթացքում կուտակված փորձը, վաստակը, կապերն ու հարաբերությունները ահա՛ փոշիանում են մեր աչքի դիմաց. Հակոբ Ավետիքյան

140

«Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն իր խմբագրականում գրում է.

«

Ընդունված է ասել, որ թնդանոթները որոտում ենՙ երբ դադարում են գործել դիվանագետները: Մեր եւ բոլոր պարագաներում կարելի է շարունակել այս միտքըՙ երբ լռում են թնդանոթներըՙ սկսում են գործել դիվանագետները: 30 տարվա փորձառություն, հրաշալի կադրեր ստեղծած մեր դիվանագիտությունը վերջին 3 տարիներին ու մանավանդ այսօր, երբ գոնե ժամանակավորապես լռել են թնդանոթները, անգործության է մատնված: Երբ, ընդհակառակն, հենց հիմա՛ է ժամանակը, այսքան կորուստներից, զոհերից, ունեզրկումից եւ անգամ նորանոր դիրքեր ու տարածքներ կորցնելուց եւ միջազգային ինքնամեկուսացումից հետո անդուլ աշխատանք տանելուՙ կորցրածի ինչ-որ մաս, ինչ-որ բան փրկելու, նոր աղետներ կանխելու, բարենպաստ միջավայր եւ հարաբերություններ ստեղծելու համար: Հենց հիմա՛ է ժամանակը արտաքին գործընկերներին ցույց տալու, որ լկտի Ալիեւը, պատերազմում 10 հազար զինվորի կորուստ տալուց հետո, այժմ ծաղրում է, որ մենք չենք կարողանում պաշտպանել մե՛ր սահմանները, եւ ոչ թե «իր»: Ճիշտ ժամանակն է հրապարակավ հարց տալու Նիկոլին, թե մեր դիվանագետները օտարերկրացի իրենց գործընկերներին ինչպես պետք է բացատրեն նրաՙ «պարտության հաղթանակը» անբացատրելի բառակապակցությունը:

30 տարվա ընթացքում կուտակված փորձը, վաստակը, կապերն ու հարաբերությունները ահա՛ փոշիանում են մեր աչքի դիմաց: Բնավ այն մտքին չեմ, որ ներսում թե դրսում պաշտոնավարած մեր դիվանագետները անթերի են աշխատել: Ձախողումներ եղել են (կարդալ ներկա համարի 8 եւ 10 էջերը, որտեղ Ադրբեջանի ղեկավարին հաջողվել է մեզնից շատ ավելի խորը ներկայություն ապահովել Քրիստոնեության գլխավոր կենտրոններից Վատիկանում), որոշ դեսպաններ ընդմիշտ են հեռացել Հայաստանից, ուրիշներ ջանքերի մեծ մասը ի գործ են դրել անձնական բարեկեցություն ստեղծելու համար, ու տակավին ուրիշներ, այս դժնդակ օրերին, լուռ սպասում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքինՙ կրկին անգամ կողմնորոշվելու, ոչ թե միջազգային ասպարեզում, այլՙ սեփական կարիերայի տնօրինման համար:

Իզուր: Մոլագարը որոշել է պետական կառույցներում քար-քարի վրա չթողնել, պետությունը քանդել այնպեսՙ որպեսզի իրենից հետո ոչ ոք, ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի զորահրամանատար, ոչ մի նախարար, ոչ մի ղեկավար չկարողանա կարկատել պատառոտված մեր երկիրը, լուծարված կառույցները, կազմաքանդված բանակը, պոռնկացված անվտանգության ծառայությունները, քայքայված տնտեսությունը, եւ ամենակարեւորըՙ սփոփել վշտակիր ու հուսալքյալ մեր ժողովրդի հոգին: Նիկոլը վաղուց է խոստացելՙ իրենից բացի վարչապետ չի՛ք: Իրենից հետոՙ ջրհեղեղ»:

Ավելին` թերթի վերջին համարում:

Տես նաև` Կրակի առաջ է նաև դիվանագիտական համակարգը